շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Բայդենը հայտարարել է, որ չի ցանկանում Չինաստանի հետ սառը պատերազմ

Բայդենը հայտարարել է, որ չի ցանկանում Չինաստանի հետ սառը պատերազմ

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Չինաստանի հետ սառը պատերազմ չի ձգտում, բայց Վաշինգտոնը չի նահանջի իր դիրքերից:

«Ես Սի Ծինպինի հետ ավելի շատ եմ խոսել, քան համաշխարհային առաջնորդներից որեւԷ մեկի հետ: Դուք կարող եք լսել. «Բայդենը ցանկանում Է սառը պատերազմ սկսել Չինաստանի հետ»: Ես Չինաստանի հետ սառը պատերազմ չեմ ցանկանում»,-Բայդենն ասել Է CNN հեռուստաալիքով ընտրողների հետ շփվելու ընթացքում:
 
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ը չի նահանջի իր դիրքերից եւ չի փոխի իր որեւԷ տեսակետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: