Բայդենը Գազային ու Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 մլն դոլարի հումանիտար օգնություն կտրամադրի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի պաղեստինցիներին 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Այս մասին Բայդենը հայտարարել է Իսրայելի ղեկավարների հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Այսօր ես նաև հայտարարում եմ հավելյալ 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն Գազային և Հորդանան գետի Արևմտյան ափին, որը կօգնի ավելի քան 1 միլիոն պաղեստինցիներին, որոնք հարկադրված են եղել թողնել իրենց տները, այդ թվում՝ աջակցություն կցուցաբերվի Գազայում տիրող արտակարգ իրավիճակի առումով», - ասել է նա։
Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը համագործակցում է միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ՝ օգնելու կարիքավորներին՝ կոչ անելով միջազգային հանրությանը ապահովել Կարմիր Խաչի աշխատակիցների մուտքը հիվանդանոցներ, ինչպես նաև բացել անցնելու ուղիներ մարդասիրական օգնության փոխադրման համար։