երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բայդենն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Բայդենն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Նախագահ Ջո Բայդենը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ իրենց վերջին դիվանագիտական շփումները։

Սպիտակ տունը հաղորդում է, որ «նրանք նաեւ վերանայել են զսպման դիվանագիտական ջանքերը՝ ի պատասխան Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական ուժի կուտակման, եւ հաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: Առաջնորդները քննարկել են ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում պաշտպանական դիրքը ամրապնդելու ջանքերը եւ ընդգծել դաշնակիցների ու գործընկերների միջեւ մշտական սերտ համակարգումը, ներառյալ Ռուսաստանի դեմ ծանր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամությունը, եթե «նա որոշի շարունակել իր ռազմական էսկալացիան»:

  • Կիսվել: