հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան սեփական. Հեգսեթ

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան սեփական. Հեգսեթ

Բայդենի վարչակազմն ավելի շատ մտահոգված էր Ուկրաինայի սահմաններով, քան սեփական: Այս մասին Կալիֆոռնիայում՝ Ռեյգանի ֆորումում, հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «անդադար աշխատում է» Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։

Հեգսեթն ասել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը մտադիր է հեռանալ նախկին ռազմավարական մոտեցումներից և կենտրոնանալ ներքին առաջնահերթությունների վրա։ Ըստ նրա՝ «ԱՄՆ-ն այլևս չի շեղվի ժողովրդավարության կառուցմամբ, անորոշ պատերազմներով, ռեժիմի փոփոխությամբ կամ կլիմայի փոփոխությամբ, այլ գործնական, կոնկրետ ամերիկյան շահերը կդնի առաջին տեղում»։

Նշենք, որ նմանատիպ սկզբունքներ ներառված են ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: