հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բայդենի որդին չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը հարկեր չվճարելու վերաբերյալ

Բայդենի որդին չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը հարկեր չվճարելու վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, չի ընդունել  իրեն առաջադրված մեղադրանքը առնվազն 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու վերաբերյալ։  Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի որդին անձամբ է ներկայացել Լոս Անջելեսում կայացած դատական նիստին։

Դեկտեմբերի սկզբին Հանթեր Բայդենին 9 կետով մեղադրանք է առաջադրվել  հարկեր չվճարելու  համար: Դատախազությունը կարծում է, որ նախագահի որդին միլիոնավոր դոլարներ է ծախսել շռայլ ապրելակերպի վրա՝ հարկերը վճարելու փոխարեն: Նրան կարող է սպառնալ մինչև 17 տարվա ազատազրկում:

 

  • Կիսվել: