կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է

Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է

Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է, սակայն ԱՄՆ նախագահը լավ է զգում: Այդ մասին հայտնել է Բայդենի բժիշկ Քևին Օ'Քոնորը:

Նրա խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարն ինքնամեկուսացման մեջ է, սակայն շարունակում է լիարժեք կատարել իր ծառայողական պարտականությունները:

Բայդենի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել նախանցած շաբաթ։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունը մեղմ է ընթացել: Անցած շաբաթվա կեսերին թեստերը սկսել են բացասական արդյունք ցույց տալ, ինչը թույլ է տվել Բայդենին դուրս գալ մեկուսացումից։ Սակայն շաբաթ օրվանից ԱՄՆ նախագահի կորոնավիրուսի թեստերը կրկին դրական են:

  • Կիսվել: