շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով». Պեսկովը՝ Թրամփի մասին

«Բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով». Պեսկովը՝ Թրամփի մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «բավական ցինիկ՝ բառի լավ իմաստով»:

«Արգումենտի ի ֆակտի»-ին տված հարցազրույցում Պեսովը հայտնել է, որ Թրամփի դիրքորոշումը մեծապես տարբերվում է եվրոպական պետությունների ստանձնած դիրքորոշումից, որոնք, նրա խոսքով, «զգալիորեն խանգարում են» խաղաղ կարգավորմանը։

«Ի տարբերություն դրա, Թրամփը շատ ավելի կառուցողական է։ Նա, բառի լավ իմաստով, բավական ցինիկ է։ Այն իմաստով, որ ինչո՞ւ կռվել, եթե կարելի է սակարկել։ Եվ Ամերիկայի շահերից ելնելով՝ նա ամեն ինչ անում է պատերազմները դադարեցնելու համար։ Եվ այս առումով նրա շահերը համընկնում են մեր շահերի հետ»,-նշել է Կրեմլի խոսնակը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպումը կարող է արագ կազմակերպվել։«Իհարկե, հնարավոր է», – պատասխանել է նա այն հարցին՝ արդյոք մոտ ժամանակներս հնարավոր է Պուտինի և Թրամփի բանակցությունների երկրորդ փուլը:

«Ես կասկած չունեմ, որ եթե նախագահներն անհրաժեշտ համարեն, ապա նրանց հանդիպումը կարող է շատ արագ կազմակերպվել, ճիշտ այնպես, ինչպես արագ կազմակերպվեց Ալյասկայի հանդիպումը: Աշխատանքային շփումներն ընթանում են մշտապես»,-ասել է Պեսկովը:

  • Կիսվել: