չորեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2025
Բաթումում ԼԳԲՏ հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի ղեկավարի համար

Բաթումում ԼԳԲՏ հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել Եվրախորհրդարանի ղեկավարի համար

ԼԳԲՏ հանրույթի հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել վրացական Բաթումում այն հյուրանոցի կողքին, որտեղ հանգրվանել է Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելը։ 

Միշելը Վրաստան է ժամանել Բաթումում անցկացվող «Եվրամիության ձգողական ուժը եւ տարածաշրջանի փոխակերպումը» միջազգային գիտաժողովի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են նաեւ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի նախագահներ Սալոմե Զուրաբիշվիլին, Վլադիմիր Զելենսկին եւ Մայա Սանդուն։ Պետությունների ղեկավարները կստորագրեն «Ասոցիացված եռյակի» (դաշինք, որը ստեղծվել է եվրաինտեգրման գծով երեք երկրների ջանքերի կոորդինացման համար) գագաթաժողովի հռչակագիրը։

«ԼԳԲՏ հանրույթի հակառակորդները բողոքի ակցիա են կազմակերպել Sheraton Batumi հյուրանոցի մոտ, որտեղ տեղի էր ունենում Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը վրացական ընդդիմության առաջնորդների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես նշում է գործակալությունը, ցուցարարները Միշելին ուղղված կոչերով պաստառներ ունեին՝ «Եվրոպական ընտրությունը՝ միայն երկրի կոնսոլիդացման եւ ավանդույթների պաշտպանության համար», «Ազգ, ընտանիք, կրոն՝ սրանք են մեր արժեքները, իսկ ձերը որո՞նք են, Միշել», «Վրաստանում պետք է միայն զորահանդեսներ տեղի ունենան»։ Հյուրանոցի մոտ ոստիկանություն էր կուտակված։

  • Կիսվել: