Բաշար Ասադի ընտանիքը 19 բնակարան է գնել Մոսկվա-Սիթիում
Մոսկվայում պատսպարված Բաշար Ասադի ընտանիքը 19 բնակարան է գնել Մոսկվա-Սիթիում։ Նախագահի հարազատները տարիների ընթացքում ներդրումներ են կատարել անշարժ գույքի մեջ։
2019 թվականին նրանց ներդրումային կապիտալը գնահատվել է 40 միլիոն դոլար։ Բնակարանների մեծ մասը գտնվում է Մոսկվայի City of Capitals համալիրում, ևս մեկը՝ «Ֆեդերացիա» աշտարակում։
Ըստ Financial Times-ի՝ գործարքների համար հիմնականում օգտագործվել են օֆշորային ընկերությունները, որոնց վրա էլ անշարժ գույքը պաշտոնապես գրանցված է եղել։