չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Բաքվում վանդալներն ավերել են քրիստոնեական գերեզմանատուն՝ կոտրելով ռուսական ազգանուններով հարյուրավոր գերեզմաններ

Բաքվում վանդալներն ավերել են քրիստոնեական գերեզմանատուն՝ կոտրելով ռուսական ազգանուններով հարյուրավոր գերեզմաններ

Ադրբեջանում վանդալիզմի ակտ է կատարվել. անհայտ անձինք պղծել են ռուսական գերեզմանատունը՝ կոտրելով հարյուրավոր գերեզմաններ։

readovka.news-ի հաղորդմամբ, այս պահին գերեզմանատանը վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

«Սա ռուսական կամ հայկական ազգանուններով տապանաքարերի պղծման առաջին դեպքը չէ։ Մինչ այդ, օրինակ, ավերվել են ռուսական գերեզմանատներ Զաբրատ, Բինա, Սուրախանի գյուղերում, ջարդել տապանաքարեր Նարիմանովյան գերեզմանատանը, իսկ Կասպից ծովի Սարա թերակղզում ոչնչացվել են ռուս զինվորների ավելի քան 500 գերեզման։

Բացի այդ, դեպի Բակսոլ տանող ճանապարհը պատված է «Մոնտինո»-ի քրիստոնեական գերեզմանատան դամբանական սալաքարերով»,- գրել է tert.am-ը։

  • Կիսվել: