հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքվում կայացել է Թյուրքական խորհրդի արտգործնախարարների արտահերթ նիստը

Բաքվում կայացել է Թյուրքական խորհրդի արտգործնախարարների արտահերթ նիստը

Փետրվարի 6-ին Բաքվում մեկնարկել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը, տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նիստին մասնակցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։ Նիստն անցկացվել է մամուլի համար դռնփակ պայմաններում։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքու այցի ընթացքում առանձնազրույցներ կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովի և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևի հետ։

  • Կիսվել: