Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի ՊՆ ղեկավարները
Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յոավ Գալանտի հանդիպումը, հայտնել են Ադրբեջանի ՊՆ-ից, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գործընկերության բարձր մակարդակը ՛՛կարևոր դեր է խաղում ոչ միայն երկու պետությունների զարգացման, այլև ողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում՛՛:
Հաղորդվում է նաև, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: