շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել արդյունաբերական պարկում

Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա խոշոր հրդեհ է բռնկվել արդյունաբերական պարկում

Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկում՝ Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա, այսօր խոշոր հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, այդ թվում՝ ավիացիոն խմբի երկու ուղղաթիռ, ինչպես նաև հրշեջ գնացք։ Չնայած ջանքերին՝ կրակը չի մարվում ավելի քան երկու ժամ։

Հայտնի է, որ Սումգայիթն Ադրբեջանի արդյունաբերական կենտրոնն է։

  • Կիսվել: