հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվի շինանյութերի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել․ տեսանյութ

Բաքվի շինանյութերի շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել․ տեսանյութ

Բաքվի շինանյութերի շուկայում հրդեհ է բռնկվել: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ ՝ դեպքի վայր՝ Զիյա Բունիաթով պողոտա է ներգրավվել ԱԻՆ հրշեջ ծառայության ավելի քան 20 միավոր Հատուկ տեխնիկա և ավելի քան 85 աշխատակից:

Նախնական տվյալներով հաղորդվում է մեկ զոհի մասին ։

Sputnik Ադրբեջան Telegram ալիքը հավելել է, որ հրդեհի տարածքը կազմել է ավելի քան 4000 քառակուսի մետր։

Հրդեհն արդեն տեղայնացվել է և մեկուսացվել։ Այն ամբողջությամբ մարելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։

 

  • Կիսվել: