ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Բաքվից հերքում են Վուչիչի հայտարարությունը՝ Ադրբեջանը շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա

Բաքվից հերքում են Վուչիչի հայտարարությունը՝ Ադրբեջանը շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա

Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնելե է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության «հուսալի» աղբյուրներին։

Նշվում է, որ, չնայած այն հանգամանքին, որ գազի մատակարարումը ժամանակավորապես կրճատվել է «Շահ Դենիզ Ալֆա» հարթակի տեխնիկական խնդրի պատճառով, աղբյուրները հավաստիացրել են, որ «Շահ Դենիզ Բրավո» հարթակը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ՝ ապահովելով արտահանման անընդհատությունը։ Սպասվում է, որ առաքումները շատ շուտով կվերսկսվեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանից գազի մատակարարումը դադարեցվել է

  • Կիսվել: