շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանը և Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա

Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանը և Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա

Կովսականի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Այս մասին հայտնում է Ազատությունը՝ հղում անելով «Թուրան» գործակալությանը։

Նշվում է, որ նախագիծն իրականացվում է երկու երկրների պետական միջոցներով։ Կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ հիմնարկեքի արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտոնյաներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: