հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բաքուն մտադիր է խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել USAID-ի նախագծերը

Բաքուն մտադիր է խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել USAID-ի նախագծերը

Ադրբեջանցի պատգամավորները դիմել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և դադարեցնել USAID-ի ծրագրերը։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է խոսնակ Սահիբա Գաֆարովան։

Նա նշել է, որ Ադրբեջանը վստահելի գործընկեր է. «Ադրբեջանը երկիր է, որը վարում է անկախ ներքին և արտաքին քաղաքականություն և ինքնուրույն է ապահովել իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հիշեցնեմ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ ոչ ոք չի կարող մեզ որևէ բան թելադրել կամ միջամտել մեր ներքին գործերին։ Մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»,- ասել է նա:

  • Կիսվել: