չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բաքուն հայտարարել է, որ հայ գերիները վերադարձվել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն

Բաքուն հայտարարել է, որ հայ գերիները վերադարձվել են Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն

Բաքուն հայտարարել է, որ 5 հայ ռազմագերիներ սեպտեմբերի 8-ին փոխանցվել են Հայաստանին օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը:

Նշվում է, որ ռազմագերիներին հանձնելու գործընթացն իրականացվել է հայ-ադրբեջանական սահմանին:

Ավելի վաղ ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 8-ին հայկական կողմին է վերադարձրել 5 ռազմագերու:

  • Կիսվել: