չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը փակվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը փակվել է

Այսօրվանից անորոշ ժամանակով փակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը, գրում է RadioTavisupleba-ն։

Հաղորդագրության մեջ «Վրաստանի երկաթուղիներ»-ը նշել է՝ «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծի «Մարաբդա-Կարծախի» երկաթուղային հատվածում, DSS Azerbaijan Railways Branch in Georgia շինարարական կապալառու ընկերության պաշտոնական գրության համաձայն, մայիսի 15-ի ժամը 00:00-ից երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է:

«Գնացքների երթևեկության դադարեցման պատճառն այդ հատվածում գլխավոր կապալառուի ձեռնարկած շինարարության տեմպերի արագացումն է և սեղմ ժամկետներում նախագծի ավարտի կազմակերպումը»,- նշել է «Վրացական երկաթուղիները»։

 

  • Կիսվել: