հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Բալթիմորում կամրջին բախված և այն փլուզած նավի տերերը շուրջ 102 մլն դոլար փոխհատուցում կվճարեն

Բալթիմորում կամրջին բախված և այն փլուզած նավի տերերը շուրջ 102 մլն դոլար փոխհատուցում կվճարեն

Սինգապուրյան երկու ընկերություններ՝ Grace Ocean Private Limited-ը և Synergy Marine Private Limited-ը, որոնք ԱՄՆ Բալթիմոր քաղաքում կամրջին բախված Dali բեռնատար նավի սեփականատերն ու շահագործողն են, համաձայնության են եկել ԱՄՆ արդարադատության նախարարության հետ: Դաշնային մեղադրանքները հանելու դիմաց նրանք կվճարեն 101,980,000 միլիոն դոլար վնասի փոխհատուցում։

Մարտին Dali կոնտեյներային նավը մխրճվել էր Բալթիմորի Ֆրենսիս Սքոթ Քի ավտոմոբիլային կամրջի մեջ։ Դրա հետևանքով կամուրջը փլուզվել էր, զոհվել էր վեց մարդ:

NTSB Timeline Reveals Crucial Minutes Leading Up to Baltimore Bridge Strike

  • Կիսվել: