ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բախումներ Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև. զոհվել է 822 խաղաղ բնակիչ

Բախումներ Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև. զոհվել է 822 խաղաղ բնակիչ

Սուդանի բանակի և արագ արձագանքման ուժերի միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ քաղաքացիների թիվը հասել է 822-ի: Այս մասին հայտնել են Սուդանի բժիշկների արհմիությունից։

Նշվում է, որ վիրավորվել է 3215 խաղաղ բնակիչ։ 

Բախումների վերաբերյալ ՄԱԿ-ը ևս տվյալներ է ներկայացրել: Այսպես, ըստ ՄԱԿ-ի՝ մայիսի 14-ի դրությամբ բախումների հետևանքով զոհվել է 676 քաղաքացիական անձ, վիրավորվել ավելի քան 5575 մարդ:

 

  • Կիսվել: