Բախմուտի կատաղի մարտերում սպանվել են թուրք և ամերիկացի վարձկաններ
Ռուսական ուժերի կողմից Արտյոմովսկիի (Բախմուտ) նկատմամբ վերահսկողություն սահմանելուց հետո ուկրաինական կողմի հետ տեղի է ունեցել դիակների և գերիների փոխանակում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական մամուլը հայտնում է, որ փոխանակման ժամանակ ոււկրաինական կողմին է փոխանցվել ամերիկացի ու թուրք վարձկանների դիեր: Այդ մասին են վկայում հրապարակված լուսանկարները, որտեղ երևում է, որ երկու դագաղների վրա սփռված են ԱՄՆ-ի ու Թուրքիայի դրոշները:
Հիշեցնենք, որ Արտյոմովսկը կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զինուժի մատակարարման համար, որի շուրջ կատաղի մարտեր են ընթանում արդեն մի քանի ամիս։