ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել: 

Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում հրթիռ է ընկել: 

Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում երկուշաբթի օրը հրթիռ է ընկել: 

Հրթիռն արձակվել է բնակելի կետից, որը տեղակայված է Բաղդադից արևմուտք ուղղությամբ: Հրթիռակոծման հետևանքով հասցված էական վնասի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում:
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրթիռակոծվել է Իրաքում գտնվող «Թաջի» ավիաբազան, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերը: 

  • Կիսվել: