«Ազոտ» գործարանի տարածքից շուրջ 70 ուկրաինացի զինվորներ գերի են հանձնվել
Շուրջ 70 ուկրաինացի զինվորներ, որոնք գտնվում էին Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում, հանձնվել են։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Նախ այնտեղ բավականին շատ (գրոհայիններ) լիկվիդացվել են, քանի որ բավականին ակտիվ մարտական գործողություններ են իրականացվել։ Նրանցից ոմանք փախչել են»,-հայտնել է ռուսական կողմը։
Նրա խոսքով, հնարավոր է, որ ուկրաինացի զինվորականների մի մասը կարող է լքել գործարանը քաղաքացիական անձանց քողի տակ։