չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
AZAL ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացություն

AZAL ինքնաթիռը խոցվել է. Ադրբեջանի, Ղազախստանի, Ռուսաստանի և ICAO-ի համատեղ եզրակացություն

AZAL ինքնաթիռի վթարի տարելիցի կապակցությամբ Ղազախստանի կողմից հրապարակված նախնական հայտարարության վերաբերյալ Ադրբեջանը հրապարակել է տեղեկատվություն, ըստ որի՝ ICAO պահանջներին համապատասխան, Ղազախստանը այս տարվա փետրվարի 4-ին հրապարակել է նախնական զեկույց, որն արտացոլում է միայն հաստատված փաստերը և չի պարունակում որևէ վերլուծություն կամ եզրակացություն։

Ադրբեջանի պնդմամբ՝ր Ղազախական կողմի զեկույցից, ինչպես նաև Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բրազիլիայի և ICAO-ի փորձագետների ընդհանուր եզրակացությունից պարզ է դառնում, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը և կործանվել է ոչ թե որևէ տեխնիկական անսարքության, այլ արտաքին միջամտության, այսինքն՝ ուղղակի բախման հետևանքով։

Բացի այդ՝ հայտարարության մեջ ասված է նաև, որ Embraer 190-100 IGW ուղևորատար ինքնաթիռի վթարի հետաքննությունը շարունակվում է՝ հիմնվելով Չիկագոյի միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի 13-րդ հավելվածի վրա։

Հաղորդվում է նաև, որ հետաքննությունը վարում է Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը՝ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO), Ադրբեջանի, Բրազիլիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ։ 

Այս հետաքննությունից բացի՝ Ադրբեջանի, Ղազախստանի ու Ռուսաստանի քննչական մարմինները նաև քրեական հետաքննություն են անցկացնում միջադեպի վերաբերյալ՝ իրենց համապատասխան իրավասության շրջանակներում։

  • Կիսվել: