շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Դրական եզրակացություն տրվեց Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրին

Դրական եզրակացություն տրվեց Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 28-ի նիստում  քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ միջազգային ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծին, որը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերին:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ համաձայնագրով հստակեցվում են երկու երկրների միջեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների իրականացման գործընթացները: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելով՝ կնպաստի երկուստեք փոխշահավետ տնտեսական եւ գործարար կապերի խթանմանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց   «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը, որով սահմանվում է հարկ վճարողի օր սահմանել ապրիլի 19-ը:

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկու ամիս ժամկետով:

  • Կիսվել: