հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Այսօր Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել. Շոյգու

Այսօր Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ներկայացրել է Ստամբուլում ստորագրված համաձայնագրի մանրամասները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ Շոյգուն, մասնավորապես, ասել է. ՛՛Այսօր Ստամբուլում երկու փաստաթուղթ է ստորագրվել, որոնք ուղղված են համաշխարհային շուկաներին սննդամթերքի եւ պարարտանյութերի մատակարարման խնդիրների լուծմանը։ Ուզում եմ ընդգծել, որ այս փաստաթղթերը փոխկապակցված են եւ ներկայացնում են մեկ միասնական փաթեթ՛՛:

Նա նաեւ հավելել է, որ ՛՛առաջին փաստաթուղթը՝ հուշագիրը, ներառում է ՄԱԿ-ի ներգրավումը ռուսական գյուղատնտեսական արտադրանքի եւ պարարտանյութերի համաշխարհային շուկաներ արտահանման տարբեր սահմանափակումների վերացման գործում՛՛։

՛՛Երկրորդ փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ալգորիթմը՛՛,-ասել է Շոյգուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ:

  • Կիսվել: