երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այսօր Ռուսաստանը և Իրանը համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր չեն ստորագրի. Պեսկով

Այսօր Ռուսաստանը և Իրանը համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր չեն ստորագրի. Պեսկով

Իրանի հետ համագործակցությունը ռուսական քաղաքականության ոչ թե էպիզոդիկ, այլ երկարաժամկետ գիծ է, այն կենտրոնացած է ապագայի և ամուր ներկայի վրա: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իրանի հետ համագործակցությունը էպիզոդիկ չէ, դա մեր արտաքին քաղաքականության երկարաժամկետ գիծն է», - «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Պեսկովը՝ ռուսական Առաջին ալիքի եթերում:

Նա հավելել է, որ այս համագործակցությունը ուղղված է դեպի ապագա, ունի «ամուր անցյալ» և «ամուր ներկա»։

«Եվ դա կարող է լինել միայն փոխշահավետ հիմքի վրա»,- ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։

Հարցին, թե այսօր Ռուսաստանն ու Իրանը կստորագրե՞ն համապարփակ համագործակցության մասին համաձայնագիր, Պեսկովը բացասական է պատասխանել և հավելել, որ փաստաթուղթը պետք է ստորագրվի մոտակա ամիսներին։

  • Կիսվել: