ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը

Այսօր Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների հանդիպումը

Տարածաշրջանային անվտանգության հարցերը, պաշտպանական համագործակցության ուղղությունները եւ ապագայի ծրագրերը կքննարկեն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ նախարարական հանդիպման ընթացքում, հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Եռակողմ նախարարական հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Հանդիպմանը կմասնակցեն Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները վերջին անգամ հանդիպում են անցկացրել թուրքական Կարսում այս տարվա փետրվարին, որի ընթացքում կողմերի ուշադրությունը դարձվել է համատեղ զորավարժությունների կարևորությանը: Նախարարները ևս մեկ անգամ կարևորել են եռակողմ ձևաչափով համագործակցությունը, որը ծառայում է տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: