երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այս խնդիրը միայն Հայաստանի և Թուրքիայի տրամադրություններով լուծելու խնդիր չէ այլևս․  «Ակոս» թերթի խմբագիրը` հայ Թուրքական հարաբերությունների մասին

Այս խնդիրը միայն Հայաստանի և Թուրքիայի տրամադրություններով լուծելու խնդիր չէ այլևս․ «Ակոս» թերթի խմբագիրը` հայ Թուրքական հարաբերությունների մասին

«Ակոս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում կարևոր է պետությունների տրամադրվածությունը, թե Թուրքիան որքանով է պատրաստ իր կամքով դիվանագիտական և բարիդրացիական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

«Մենք գիտենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ուղղակի կողմ էր, պատերազմի ռազմավարությունը ձևավորողն էր: Այս պահին կշարունակվի Լաչինի միջանցքի փակ լինելու խնդիրը: Այս պայմաններում ինչպե՞ս պետք է Թուրքիան Հայաստանի հետ բարեկամական հարաբերություն մշակի, բավական վիճելի հարց է: Երկրաշարժի ժամանակ Հայաստանին օգնություն ցույց տալը այս խնդրի մեջ ինչ փոփոխություն կկարողանա կատարել, ես մեծ ակնկալություններ չունեմ, բայց տեղին կգտնեմ Հայաստանի օգնություն տրամադրելը, դա համաշխարհային ընդունված հարց է»,- նշել է Բագրատ Էստուկյանը:

Ըստ Էստուկյանի` այս խնդիրը միայն Հայաստանի և Թուրքիայի տրամադրություններով լուծելու խնդիր չէ այլևս:

«Կան ուրիշ գործոններ, կա Ռուսաստանի գործոնը, կա Ադրբեջանի գործոնը»,- նշել է «Ակոս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիրը:

 

  • Կիսվել: