երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Այս գիշեր Մոսկվայի վրա անօդաչուներով հարձակման փորձ է արվել. Սոբյանին

Այս գիշեր Մոսկվայի վրա անօդաչուներով հարձակման փորձ է արվել. Սոբյանին

ՀՕՊ ուժերը խոցել են Մոսկվայի ուղղությամբ թռչող մի քանի անօդաչու սարք, տուժածներ չկան: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս գիշեր անօդաչուներով զանգվածային հարձակման փորձ է արվել: Այս պահին հակաօդային պաշտպանության ուժերը Նարո-Ֆոմինսկի շրջանում և Օդինցովո քաղաքային շրջանում դեպի Մոսկվա թռչող անօդաչու սարքեր են խոցել: ՀՕՊ-ին հաջողվել է նաև որսալ և ոչնչացնել մի քանի անօդաչուներ Բրյանսկի, Տուլայի և Կալուգայի շրջաններում՛՛:

Սոբյանինի խոսքով՝ մեկ այլ անօդաչու թռչող սարք էլ փորձել է հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Սարքը խփվել է Պոդոլսկի քաղաքային թաղամասում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավերածություններ կամ զոհեր չկան, հայտնել է Մոսկվայի քաղաքապետը:

Ինչպես նշել է ՏԱՍՍ-ը՝ ՛՛Վնուկովո՛՛ և ՛՛Դոմոդեդովո՛՛ օդանավակայանները կարճ ժամանակով դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու մեկնումը:

  • Կիսվել: