Այնտեղ, որտեղ Կալլասն է, իմաստության մասին կարելի է մոռանալ. Զախարովա
Այնտեղ, որտեղ Կալլասն է, իմաստության մասին կարելի է մոռանալ: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Եվրամիությունում հակառուսական խմբի ստեղծման գաղափարի ձախողումը:
Ավելի վաղ Politico պարբերականը գրել էր, որ ԵՄ-ում հրաժարվել են ստեղծել հակառուսական խմբեր, որն առաջարկել էր Կալլասը։ Պարբերականի տեղեկություններով՝ նախաձեռնությունը արգելափակել են Եվրամիության անդամ երկրները։ Խումբը պետք է հանձնարարականներ մշակեր «ռուսական սպառնալիքի» պայմաններում Եվրոպայի արագացված ռազմականացման վերաբերյալ։



