Այն, որ Եվրոպան կարող է ուղղակի պшտերազմ սկսել ՌԴ-ի դեմ, ավելի ու ավելի մոտ է թվում․ Հունգարիայի վարչապետ
Այն, որ Եվրոպան կարող է ուղղակի պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ, ավելի ու ավելի է մոտ է թվում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք այնքան մոտ ենք դրան, որ հունգարական հանրությունը նույնիսկ չի կարող պատկերացնել դա։ Հակապատերազմական հանրահավաքներ են անհրաժեշտ, որպեսզի մարդիկ զգան այս վտանգի անմիջականությունը:
Եվրոպացիները բացահայտ հայտարարել են, որ անգամ Թրամփի խաղաղության ջանքերին հակառակ, նրանք կշարունակեն զինել, ֆինանսավորել և աջակցել Ուկրաինային։ Եվ նույնիսկ հիմա նրանք խոսում են այնտեղ խաղաղապահ զորքեր ուղարկելու մասին»:


