ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավստրիայի, Գերմանիայի և Իսրայելի փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները Թուրքիայում՝ տարածաշրջանում անապահով պայմանների պատճառով

Ավստրիայի, Գերմանիայի և Իսրայելի փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները Թուրքիայում՝ տարածաշրջանում անապահով պայմանների պատճառով

Ավստրիայի և Գերմանիայի փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները երկրաշարժից տուժած Թուրքիայում՝ տարածաշրջանում անապահով պայմանների պատճառով։

Աղետի գոտում կրակոցներ են լսվում, տեղեկություններ կան քրեական խմբավորումների ակտիվության աճի մասին։

Ավստրիացի ռազմական խոսնակ, փոխգնդապետ Պիեռ Կուգելվայսը շաբաթ օրն այս առնչությամբ հայտարարել է. «Թուրքիայում նկատվում է քրեական խմբավորումների միջև առճակատման աճ,-հաղորդվում է, որ կրակոցներ են հնչել։

Փրկարարական գործողության ակնկալվող հաջողությունը համարժեք չէ անվտանգության ռիսկին»:

Նշենք նաև, որ իսրայելցի փրկարարները ևս լքում են Թուրքիան՝ դարձյալ ելնելով անվտանգության նկատառումներից:

  • Կիսվել: