երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

Հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ողջունել է Ավստրիայի արտգործնախարարությունը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Դա խթան կհանդիսանա ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և բարգավաճման համար: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ աջակցել այդ ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: