շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ավստրիան համաձայնեց․ ռուսական գազի դիմաց կվճարեն ռուբլով

Ավստրիան համաձայնեց․ ռուսական գազի դիմաց կվճարեն ռուբլով

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը համաձայնել է գազի դիմաց «Գազպրոմին» վճարել ռուբլով, ինչպես պահանջում է ռուսական կողմը, չորեքշաբթի հայտնել են ավստրիական լրատվամիջոցները։

Նշվում է, որ որոշումն ընդունվել է Nord Stream 2 նախագծում ներգրավված ավստրիական OMV ընկերության հետ համաձայնությամբ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գազպրոմնը» ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Bulgargaz (Բուլղարիա) և PGNiG (Լեհաստան)՝ ռուբլով չվճարելու պատճառով, գրում է Interfax-ը։

ՌԴ նախագահի հրամանագրով 2022 թվականի ապրիլի 1-ից հետո օտարերկրյա գործընկերներին մատակարարվող ռուսական գազի դիմաց վճարումը պետք է կատարվի բացառապես ռուբլով։ Հակառակ դեպքում մատակարարումները դադարեցվում են:

Եվրամիությունը շանտաժ է համարել Եվրոպայի որոշ ընկերություններին ռուսական գազի մատակարարումների դադարեցումը: «Բրյուսելը պատրաստ էր այս սցենարին և պլանավորում է համակարգված արձագանք»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

  • Կիսվել: