հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ավստրիան «ամենաերջանիկ» երկիրն է, Բուլղարիան՝ «ամենադժբախտ»-ը․ ԵՄ վիճակագրական գործակալություն

Ավստրիան «ամենաերջանիկ» երկիրն է, Բուլղարիան՝ «ամենադժբախտ»-ը․ ԵՄ վիճակագրական գործակալություն

ԵՄ վիճակագրական գործակալության («Եվրոստատ») հետազոտության արդյունքները փաստում են, որ Ավստրիան 27 անդամ ունեցող Եվրամիության ամենաերջանիկ երկիրն է, գրում է independent.co.uk-ը:

Ավստրիան առավելագույն 10-ից ընդհանուր 7,9 միավոր է հավաքել «Եվրոստատ»-ի՝  «Կյանքի որակի ցուցանիշներ» ամենամյա հրապարակման մեջ, որը հիմնված է անդամ երկրներում անցկացված հարցումների վրա:

Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռումինիան 10-ից 7,7 միավորով միասին կիսել են երկրորդ տեղը, մինչդեռ ամենադժբախտ երկիրն է Բուլղարիան: Այն միակ երկիրն է, որը վեցից պակաս (5,6) միավոր է հավաքել ընդհանուր հաշվարկում։ Նրան նախորդել է Գերմանիան՝ 6,5 միավորով։ 

Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան՝ ԵՄ-ի երեք խոշորագույն տնտեսությունները,հավաքել են միջին 7,1 միավոր:

Ըստ «Եվրոստատ»-ի՝ այնպիսի գործոններ, ինչպիսիք են կրթության մակարդակը, ընտանիքը և ֆինանսական կայունությունը, ազդել են հարցման մասնակիցների՝ կյանքից ընդհանուր բավարարվածության վրա:

  • Կիսվել: