երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավստրիացի պատգամավորն Ուկրաինայի ֆինանսավորումը դադարեցնելու կոչ է արել

Ավստրիացի պատգամավորն Ուկրաինայի ֆինանսավորումը դադարեցնելու կոչ է արել

Եվրախորհրդարանում Ավստրիայի ազատության կուսակցության պատվիրակության ղեկավար Հարալդ Վիլիմսկին կոչ է արել դադարեցնել ֆինանսավորել Ուկրաինային՝ նշելով, որ այդ երկրի մեջ գումար լցնելը միայն սնուցում է կոռուպցիան այնտեղ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք արմատապես սխալ ենք համարում արտահերթ ԵՄ բյուջեի ավելացումը, բյուջեի, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, և այդպիսով ևս 50 մլրդ եվրո Ուկրաինայի մեջ «լցնելը»»:
Ըստ պատգամավորի՝ ԵՄ խորհրդում քվեարկության գործող կանոնների, ինչպես նաև ԵՄ բյուջետային կանոնների հնարավոր չեղարկման քննարկումը «ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան կամայական է Բրյուսելը վերաբերում սեփական կանոնակարգերի պահպանմանը»։
 
Նշենք, որ ավելի վաղ ԵՄ հանձնաժողովն առաջարկել էր 99 մլրդ եվրոյով ավելացնել ԵՄ երկարամյա բյուջեն, որը նախատեսված է մինչև 2027 թվականը, քանի որ ծրագրած 1,2 տրիլիոն եվրոն բավարար չէ։ Միևնույն ժամանակ այդ գումարից 50 մլրդ եվրոն նախատեսվում է ուղղել Ուկրաինային մակրոֆինանսական օգնություն տրամադրելուն։ Հունգարիան դիտարկում էր այս որոշումն արգելափակելու հնարավորությունը։

  • Կիսվել: