չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ

Ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին X-ին հայտնել է գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի կենսական կարիքները և ՆԱՏՕ-ի աջակցությունն այդ երկրին:

«Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա։ Այսպիսով, իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային»,- նշել է Ստոլտենբերգը հրապարակման մեջ։

  • Կիսվել: