Ավելի քան տասը պետություն ռուսական նավթի գնման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին. Բեսենթ
Ավելի քան տասը պետություն ռուսական նավթի գնման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով դիմել է ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ պարզաբանելով, որ խոսքը կարճաժամկետ՝ 30 օրով երկարաձգման մասին է:
Ելույթ ունենալով Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ նա նշել է, որ հարցումը ստացվել է առավել խոցելի վիճակում գտնվող և էներգապաշարների սուր պակասի բախվող երկրներից։
Պաշտոնյանի խոսքով՝ այդ պետությունների ներկայացուցիչները Վաշինգտոնին խնդրում են ևս մեկ ամսով երկարաձգել ռուսական նավթին առնչվող գործառնությունների ժամանակավոր արտոնագրի գործողությունը։


