չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավելի քան 30 երկրներ միացել են Ուկրաինայում անվտանգության ապահովման G7-ի նախաձեռնությանը

Ավելի քան 30 երկրներ միացել են Ուկրաինայում անվտանգության ապահովման G7-ի նախաձեռնությանը

Ավելի քան 30 երկրներ միացել են Յոթի խմբի (G7) ղեկավարների նախաձեռնությանը անվտանգության ոլորտում Ուկրաինային երկարատեւ աջակցելու մասին։ Այս մասին նշվել է «յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որն արվել է Տոկիոյում երկօրյա հանդիպման արդյունքների հիման վրա։

«Մեզանից յուրաքանչյուրը սերտ համակարգմամբ կաշխատի Ուկրաինայի հետ անվտանգության ոլորտում կոնկրետ երկկողմ երկարաժամկետ պարտավորությունների եւ պայմանավորվածությունների ուղղությամբ՝ Ուկրաինայի աջակցության վերաբերյալ Յոթի խմբի երկրների ղեկավարների համատեղ հռչակագրի համապատասխան, որի տակ այսօրվա դրությամբ  31 ստորագրություն կա»,- նշվել է հայտարարությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: