կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերությունը 10 մլն դոլար օգնություն կուղարկի Գազայի հատվածին

ԱԹՍ-ներ արտադրող Baykar ընկերությունը 10 մլն դոլար օգնություն կուղարկի Գազայի հատվածին

Թուրքական Baykar ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է Գազայի հատվածի բնակիչներին մոտ 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Գազայում տեղի է ունենում մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ Որպես Baykar ընկերություն` մենք հայտարարում ենք Գազայի բնակիչներին 280 մլն լիրա (10 մլն դոլար) մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին»,-ասել է աշխարհի խոշորագույն ԱԹՍ արտադրող ընկերություններից մեկի ղեկավարը։

  • Կիսվել: