հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Россия 24»-ի լրագրող Բորիս Մաքսուդովը

ԱԹՍ-ի հարվածից զոհվել է «Россия 24»-ի լրագրող Բորիս Մաքսուդովը

Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման ժամանակ վիրավորված «Россия 24» հեռուստաալիքի թղթակից Բորիս Մաքսուդովը մահացել է, Սոլովյովի ուղիղ եթերում հայտնել է Վլադիմիր Սոլովյովը։

«Քիչ առաջ ողբերգական լուր եկավ՝ մեր գործընկերը մահացել է Ջանկոյի ճանապարհին, առավոտյան ժամը վեցին ստացած վերքերից մահացել է Բորիս Մաքսուդովը, տղաները պայքարել են նրա կյանքի համար, նա երեկ ծանր վիրավորվել է»,- պատմել է լրագրողը։

Բորիս Մաքսուդովը 38 տարեկան էր։

«Russia Today» միջազգային մեդիա խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևը, «ՌԻԱ Նովոստիին» մեկնաբանելով Մաքսուդովի մահը, ընդգծել է, որ լրագրողը մահացել է խիզախ մարտիկի մահով։

«Россия 24» հեռուստաալիքը ցավակցություն է հայտնել թղթակցի ընտանիքին և ընկերներին։

«Բորիս Մաքսուդովը, ով աշխատում էր հատուկ գործողության գոտում և ուկրաինական զինված ուժերի կրակոցների տակ էր ընկել, ստացած վերքերից մահացել է՝ գիտակցության չգալով։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Բորիսի ընտանիքին և ընկերներին», – ասել է հաղորդավարը եթերում:

Նախօրեին ուկրաինացի զինվորականները Զապորոժիեի շրջանում անօդաչու թռչող սարքից բեկորային արկ էին նետել ռուս լրագրողների խմբի վրա։ Մաքսուդովը բեկորային վնասվածքներ է ստացել։ Քննչական կոմիտեն հանցագործության փաստով հետաքննություն է սկսել։

 

  • Կիսվել: