հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աստանայի գագաթնաժողովում Պուտինը նախընտրել է օգտագործել ֆրանսիական շշալցված ջուրը

Աստանայի գագաթնաժողովում Պուտինը նախընտրել է օգտագործել ֆրանսիական շշալցված ջուրը

Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովի շրջանակում պետությունների առաջնորդների մատուցել են շշալցված ջրեր: Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ նրանց տվել են Turan շշալցված ջուր: Այս մասին վկայում են  Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարները, գրում է KazTAG գործակալությունը։

Գործակալության թղթակիցը նշել է, որ բացառություն է արվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովի համար, Պուտինին ֆրանսիական Evian ջուր են մատուցել, մինչդեռ Ժապարովն ընտրել է Ղրղզստանում արտադրվող Tien-Shan Legeng ապրանքանիշի ջուրը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մյուսների պես տվել են Turan ջուր, սակայն նա  օգտագործել է առանձին ջրով շիշ՝ առանց պիտակի։

 

  • Կիսվել: