չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Աշխատանքները վերսկսած Նուր-Սուլթանի օդանավակայանը վեց միջազգային թռիչք կիրականացնի

Աշխատանքները վերսկսած Նուր-Սուլթանի օդանավակայանը վեց միջազգային թռիչք կիրականացնի

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի օդանավակայանը, որը հունվարի 7-ից վերսկսել է աշխատանքները, ծրագրում է հունվարի 8-ին իրականացնել 6 միջազգային թռիչք: Այս մասին հայտնել է Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, թռիչքներ են իրականացվելու դեպի Դուբայ, Մինսկ և Կալինինգրադ: Նուր-Սուլթանի օդանավակայանում չորս միջազգային չվերթ չեղարկվել է:
 
Գերատեսչության տվյալներով, հունվարի 8-ին Ղազախստանի Ալմաթիի, Աքթաուի, Թուրքեստանի, Շիմքենթի և Կոստանայի օդանավակայաններում չեղարկվել է 21 միջազգային չվերթ:

 

  • Կիսվել: