շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխարհը փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները․ Պուտին

Աշխարհը փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները․ Պուտին

Աշխարհն այնուամենայնիվ փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները։ Այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցազրույցը հրապարակվել է լրագրողի կայքում։

«Այո՛, մենք հասկանում և ինքներս մեզ հաշիվ ենք տալիս, որ Միացյալ Նահանգներում, չնայած բոլոր տնտեսական խնդիրներին, այնուամենայնիվ նորմալ իրավիճակ է և բավական լավ տնտեսական աճ՝ ՀՆԱ-ի 2,5% աճ, կարծում եմ: Բայց եթե պետք է ապահովենք ապագան, ապա հարկավոր է փոխել մոտեցումն այն բանի հանդեպ, ինչը փոխվում է: Ինչպես արդեն ասացի, աշխարհն ամեն դեպքում կփոխվի՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները: Աշխարհը փոխվում է»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ ամերիկացի փորձագետները գրում են, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փոխում է իր դիրքն աշխարհում, սակայն հարց է առաջանում՝ ինչպես է դա տեղի ունենալու՝ ցավո՞տ, արա՞գ, թե՞ մեղմ ու աստիճանաբար։

«Սա գրում են մարդիկ, ովքեր հակաամերիկյան տրամադրվածություններ չունեն. նրանք պարզապես հետևում են աշխարհի զարգացման միտումներին: Այսքա՛նը: Դրանք գնահատելու և քաղաքականությունը փոխելու համար մեզ պետք են մարդիկ, ովքեր մտածում են, նայում են առաջ, կարող են վերլուծել և առաջարկել որոշակի որոշումներ քաղաքական ղեկավարության մակարդակով», - հավելել է ՌԴ առաջնորդը։

  • Կիսվել: