երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Աշխարհը պատերազմական իրավիճակում է. Հռոմի պապ

Աշխարհը պատերազմական իրավիճակում է. Հռոմի պապ

Աշխարհը գտնվում է պատերազմի իրավիճակում, և դրա մեղավորը սպառազինության արդյունաբերությունն է, որի ներդրումները ներկայումս ամենամեծ եկամուտն են բերում։ Այս մասին RAI -ի եթերում ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

Նա ընդգծել է. ՛՛Շատ մութ ժամանակներ են՛՛։

Հռոմի պապն Իսրայելին և Պաղեստինին խաղաղ գոյակցության կոչ է արել և ասել, որ պատերազմը պարտություն է, և բոլոր լուծումները պետք է ձեռք բերվեն երկխոսության միջոցով։

՛՛Պատերազմի ժամանակ մեկ ապտակն իր հետևից բերում է մյուսը։ Մեկն ուժեղ է, մյուսը՝ ավելի ուժեղ: Պատերազմը պարտություն է. ես սա ընդունում եմ որպես հերթական պարտություն։ Երկու ժողովուրդ, որոնք պետք է միասին ապրեն այս իմաստուն որոշմամբ՝ երկու ժողովուրդ, երկու պետություն՝ Երուսաղեմի հատուկ կարգավիճակով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: