հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին․ պատրիարք Կիրիլ

Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին․ պատրիարք Կիրիլ

Աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, մարդկությունը կարող է գոյատևելու հնարավորություն չունենալ զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։

«Քրիստոնյաներն ու մուսուլմանները պետք է հիշեն, որ «Աստված իշխանության մեջ չէ, այլ ճշմարտության»։ Աշխարհն իրականում կանգնած է աղետալի հակամարտության առաջ, և ոմանք դա անվանում են երրորդ համաշխարհային պատերազմ: Չեմ ենթադրում ասել, թե դա այդպես է, բայց, իսկապես, առճակատման այնպիսի ներուժ է կուտակվել, որ մարդկությունը գոյատևելու հեռանկար չի ունենա, եթե զանգվածային ոչնչացման զենքեր կիրառվեն»,- ասել է նա։
 
Պատրիարք Կիրիլը հույս է հայտնել, որ ուղղափառության և իսլամի փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը հնարավորություն կտա դիմակայել մարտահրավերներին և գայթակղություններին։
 

  • Կիսվել: