Աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոր մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական բախման կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Arab News-ը՝ հղում անելով գլխավոր քարտուղարի ներկայացուցչին։
Գուտերեշը երկու կողմին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն։ Նա ընդգծել է, որ աշխարհը չի կարող թույլ տալ Հնդկաստանի և Պակիստանի միջև ռազմական բախում։
Մայիսի 6-ի երեկոյան Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց «Սինդուր» գործողության մեկնարկի մասին, որի շրջանակում երկրի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանում գտնվող 9 թիրախի։ Հնդկաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ Պակիստանի ռազմական օբյեկտները հարձակման չեն ենթարկվել, թիրախավորվել է միայն «ահաբեկչական ենթակառուցվածքը»։