Աշխարհում ստեղծված իրավիճակը կասկած չի թողնում, որ ՀԱՊԿ երկրները պետք է համախմբված լինեն․ Լուկաշենկո
Աշխարհում ստեղծված իրավիճակը կասկած չի թողնում, որ ՀԱՊԿ երկրները պետք է համախմբված լինեն։ Այս մասին հունիսի 20-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Աշխարհում ստեղծված իրավիճակը մեզ համար կասկած չի թողնում, որ մենք պետք է համախմբված լինենք»,- ընդգծել է պետության ղեկավարը։ «Մենք պետք է միասնական լինենք, հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում»։